1. Ռուսաստանն արհամարհեց միջպետական պայմանագիրը՝ հայ «պաշտոնյաների» լուռ համաձայնությամբ և քողարկմամբ, որով վերջիններս ուղղակի հավելյալ միավորներ հավաքեցին «Կենտրոնի» մոտ ապագա նոր մեդալների համար:
2. Հայաստանի ինքնիշխանությունն այնքան սահմանափակ է և վերացված, որ անգամ սեփական ժողովրդին դիմելու, ցավակցելու կամ առավել ևս սուգ հայտարարելու իրավունք նրանք այս պահին չունեն: Նորից նրանց հարցական անօգնական հայացքներն ուղղվեցին «Կենտրոն»:
3. Հայաստանի քաղաքական դաշտն ամայի է: Եվ մարդկային, և քաղաքական առումով: Կցկտուր, վախվորած, ոչ ադեկվատ կուսակցական հայտարարությունների հիմնական շեշտադրումը` հանկարծ չվնասեք մեր չգիտեմ ինչին, ուշացած էին:
4. Բարձրացավ և սկսվեց քննարկվել Սովետմիությունից դեռ ժառանգություն ստացված, ֆանտոմային ռազմաբազայի գոյության հիմնավորության հարցը, այնտեղ կուտակված ուժերի և որակի, կարգապահության հարցը:
5. Հայաստանի իրավապահ մարմինների պրոֆեսիոնալության վիճակը ջրի երես եկավ` սպանդի տան մոտակայքում անհասկանալի մարդկանց քաոսային մուտք ու ելքերի, էմոցիոնալ, սակայն ոչ քչախոս փաստաբանի, խոստացած, բայց այդպես էլ նամակ չգրած դատախազի, անհասկանալի քննչական կոմիտեի, նորից միայն ակտիվիստներ ձերբակալելու ունակ ոստիկանների տեսքով:
6. Ոճիրից մեկ օր անց՝ հունվարի 13-ին, Երևանի քաղաքապետարանում Հին նոր տարի նշող մասնակիցների խոսքի և գործի հակասությունը և խայտառակ լինելն ամբողջ երկրի առաջ:
7. Հաճելիորեն զարմացած եմ եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, գործով և կեցվածքով: Շատ թեժ պահերին նրա խոսքը որոշիչ էր և փրկող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/820043971374760?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել