Panorama.am-ը գրում է․
«Հայաստանի օրենսդրությունն ունի նյութական վնասի փոխհատուցման գործընթացն ապահովող իրավանորմ, սակայն, ի տարբերություն ռուսականի, չունի բարոյական վնասի փոխհատուցումը նախատեսող իրավանորմ: Սա նշանակում է, որ եթե Գյումրիի սպանության ոճրագործի նախաքննությունն իրականացվում է ռուս իրավապահների կողմից, տուժող կողմը ձեռք է բերում կրած բարոյական վնասի փոխհատուցման իրավունք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ (իրավաբան) Արթուր Աթոյանը:
Ըստ նրա, պարզ է, որ ողջ հայությունը, սփյուռքահայությունը, ավելի քան 10 միլիոն մարդ, կրել է բարոյական վնաս. «Այսօրվանից համապատասխան իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետամուտ լինեն մեր ժողովրդի կրած բարոյական վնասի փոխհատուցման համար նախադրյալներ և ապացույցներ հավաքելու գործով»:
Ա. Աթոյանի խոսքով, այս պահից սկսած նախաքննական մարմինը պետք է կիրառի հայցի ապահովման միջոց, որոշակի միջոցառումներ իրականացնի՝ կալանք դնի ոչ միայն ոճրագործի գույքի, նյութական միջոցների, նաև գործով անցնող բոլոր կասկածյալների գույքի և նյութական միջոցների վրա, որոնց անպատասխանատու վարքագծի, պարտականությունների անպատշաճ կատարման պառճառով ոճրագործը կարողացել է զինված լքել զորամասը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



