Սուգ հայտարարել-չհայտարարելն էլ տարբեր դատարկ գլուխներ դարձնում են շահարկումների թեմա ու ի՜նչ անհեթեթություններ ասես, որ դուրս չեն տալիս։ Խնդրեմ, արդեն կան այնպիսիք, ում «պայծառ» ուղեղներում ծնվել է այն միտքը, որ եթե Ավետիսյանների ընտանիքի սպանդի առնչությամբ սուգ հայտարարվեր, թուրքերը գոնե մի երկու օր չէին կրակի։
Նախ ասեմ, որ ես ինքս համարում եմ, որ սուգ պետք է հայտարարվեր, ու դա պետք է արվեր հենց այսօր՝ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության օրը։ Ու սա պետք է արվեր ոչ թե արտաքին գործոնների ազդեցության տակ, այլ միանգամայն ներքին ու միանգամայն օբյեկտիվ մի պարզ նկատառումից ելնելով՝ ժողովուրդն իրոք զգում է, հատկապես Սերյոժայի վախճանը (մնացած ընտանիքինն էլ, իհարկե, բայց Սերյոժայով մեկ շաբաթ ապրում էինք բոլորս)։
Բայց խնդրում եմ, մի եղեք հիմար. նրանից, որ մենք սուգ կհայտարարենք կամ էլ չենք հայտարարի, սահմանի վրա ոչ մի դրական փոփոխություն չի լինի։ Ես կասեի ճիշտ հակառակը, քանի որ մեր տականք հարևանները պարզապես չեն կարող բաց թողել առիթը՝ մեր ցավը մտխլելու համար։ Իսկ էդ սգո խաթեր զգաստանալը, կներեք, բայց հեքիաթ ա. Նոր Տարուն չեն զգաստանում, Սուրբ Ծննդին չեն զգաստանում, Երկրաշարժի օրը չեն զգաստանում, Ցեղասպանության օրը չեն զգաստանում, իսկ էս ողբերգության օրը պետք ա զգաստանային.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/604337353033366?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել