«Ռուսաստանին մեկուսացնելու ԱՄՆ փորձերն ապարդյուն կլինեն». ԼավրովPanorama․am-ը գրում է․

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում շատ են լսում արևմտյան գործընկերների կողմից ՌԴ հետագա մեկուսացման մասին ելույթներ, սակայն բոլոր այդ փորձերն ապարդյուն կլինեն: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» կայքը:

«Մենք քիչ հայտարարություններ չենք լսում մեր արևմտյան գործընկերների կողմից, որոնք նշում են, թե անհրաժեշտ է շարունակել ՌԴ մեկուսացումը: Նախագահ Օբաման անհրաժեշտ համարեց իր երեկվա ուղերձում հենց այդ մասին հայտարարել: Բոլոր այդ փորձերը կանցնեն ապարդյուն»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովի խոսքերով՝ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հասկացնել է տվել, որ «Ռուսաստանը երբեք չի գնա ինքնամեկուսացման, կասկածամտության, թշնամիներ որոնելու ճանապարհով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել