Մի հարց տամ էլի ... ասենք, որ Ադրբեջանը վաղը ճանաչի ԼՂՀ անկախությունը ներկա սահմաններում (ազատագրված տարածքները հետը) ու դեռ պարտավորվի մեկամյա ժամկետում ապառազմականացնել Դաշտային Արցախը, էլի՞ պիտի ասենք, թե Սերժի նախընտրական կամպանիայի շրջանակներում էր... է ասենք թե... մեզ համար կարևորը դա ա՞...
ասածս ինչ ա... ապրենք ներկա փոքր հաղթանակներով ու մտածենք, թե ոնց ենք դրանք դարձնում անշրջելի...
...էսօր Նախագահը բարձրաձայնում ա կոռուպցիայի խնդիրները, գլուխներ են թռնում վերևում ու թռնելու են աչքիս, խնդիրներ են լուծվում ի օգուտ հասարակ մարդու... հինգ հազար դրամ չի բաժանվում, որ հետո հարյուրապատիկ հետ պիտի հավաքվի, այլ կադրային ու համակարգային լուծումներ են տրվում, դանդաղ, բայց ակնհայտորեն հետևողական, ոչ բոլոր հատվածներում միաժամանակ, բայց ծավալվելու աներկբա միտումով... ուզում եմ ոչ թե գլուխ ջարդել նախընտրական արշավի խճանկարը վերականգնելու խնդրի վրա, այլ միտքս լարել արվող քայլերը (անկախ դրանք անողների շարժառիթներից) անշրջելի դարձնելու հնարավորությունների ու դրանք խորացնելու հեռանկարների վրա...
...թե չէ դարձել ենք համազգային թատրոնի (Սոս Սարգսյանինը չէ) պասիվ հանդիսատես ու շունչներս պահած հետևում ենք ընդդիմության ու իշխանության «յարխուշտա-շոուին»՝ իրավապահների «մատանի-շոուի»՝ ինտերմեցցոներում...
...մտածենք, թե սեպը ոնց ենք խրում ճամփան փակած գերանի մեջ, որ ճաք տա ու մեր ճամփան բացի, ոնց ենք սեպը խորացնում ճեղքի մեջ, ոչ թե նստենք ու դարդ անենք, թե «տեսնես էս սեպը ով դրած կլինի ճաքի մեջ ու գլխին տված կամ էլ, թե չէ, ինչ մտադրությամբ, բարի՞, թե չար...»
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/umood/posts/524990564195550
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել