1in.am–ը գրում է.

main

Իրանը կլուծի իր խնդիրները, եթե անգամ նավթի գները հասնեն 25 դոլարի՝ ասել է Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան՝ հաղորդում է IRNA գործակալությունը:

«Եթե անգամ նավթի գինը մեկ բարելի դիմաց հասնի 25 դոլարի, Իրանը կրկին կկարողանա ճիշտ ղեկավարել իր բյուջեն»,- ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ կառավարության համար ամենատրամաբանականը նավթի գների անկման հետ կապված տարբեր սցենարների նախապատրաստվելն է:

Ավելի վաղ, էկոնոմիկայի նախարարը հերքել էր նավթի գների անկման հետ կապված լրատվամիջոցների հաղորդումները, որոնց համաձայն հաջորդ տարվա բյուջեում նախատեսված է 1 բարել նավթի համար 72-ից 40 դոլար արժեքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել