Lurer.com-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է մի տեսանյութ, որում զինյալը սպառնում է սպանել է երկու ճապոնացի պատանդներին, եթե Ճապոնիան նրանց համար փրկագին չվճարի: Այս մասին հայտնել է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:
Տեսագրության մեջ դիմակավորված տղամարդը քննադատում է Ճապոնիային` «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրներին հովանավորելու համար:
Նա ասել է, որ կսպանի երկու պատանդներին, եթե 200 միլիոն դոլար փրկագինը չվճարվի 72 ժամվա ընթացքում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մերձավոր Արևելքում վեցօրյա շրջագայությամբ ներկայումս գտնվում է Երուսաղեմում:
Սակայն, Kyodo լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նա կարող է չեղյալ համարել իր ուղևորությունը` պատանդառության հարցով զբաղվելու համար:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=170231&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



