Չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ վերադառնա Ասոցացման համաձայնագիրը. Կոնրադ Զաշտովտ168.am-ը գրում է․

Չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ վերադառնա Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն բանակցություններին և հարաբերությունների հետագա հնարավորություններին:

Դատելով Եվրոպական միության պաշտոնյաների շրջանում առկա տրամադրություններից` եվրոպացի փորձագետը նշեց, որ դրական ազդակներ է նկատում ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների հարցում: Ըստ նրա` կողմերը ցանկանում են մեծ թափով շարունակել հարաբերությունները՝ չհակասելով ԵՏՄ անդամակցության պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Լեհաստանաբնակ փորձագետը չբացառեց, որ Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների օրակարգ վերադառնա արդեն իսկ բանակցված և նախաստորագրմանը պատրաստ Ասոցացման համաձայնագիրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել