-Ի՞նչ է մեզ համար երկրային կյանքը:
-Երկնային կյանքից վերցրված արձակուրդ:
Հարցս ծնվեց փոքրիկ դիալոգից հետո, դիալոգ նրա հետ, ով ինձ ուժ է տվել վերջին 2 օրը, որ ես ուղղակի չկոտրվեմ էս դեպքերից հետո:
Պատասխանը գեղեցիկ էր ու ինձ մտածելու տեղ տվեց, նայեցի մեքենայի պատուհանից դուրս. դրսի լույսերը փոխարինում էին մեկը մյուսին, և այդ լույսերը ես համեմատեցի կյանքի հետ: Մեկ լույսը փոխարինում էր մյուսին, այդպես էլ մարդկային կյանքերն այստեղ փոխարինում էին իրար, բայց մի լույս կա, որը հավերժ է՝ սրտի լույսը, ու այս մեր փոքրիկ երկրային արձակուրդում պետք է ուղղակի գտնենք մեր սրտի լույսը, պահենք, որ այն չհանգչի ու տեղափոխենք այն դեպի հավիտենական կյանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/633897210048964?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



