…Իսկ ադրբեջանցիները հայերին  նետում էին պատուհաններից. ԽՍՀՄ պաշտպանության նախարարPanorama.am-ը գրում է․

«Մենք չենք սպանել ոչ ոքի: Ինձ երբևէ չեն զեկուցել այն մասին, թե իբր մեր զինվորներն ինչ-որ մեկին կրակել են: Ես տեղյակ չեմ տանկի տակ մնացած շտապօգնության մեքենայի մասին: Բաքվում առհասարակ տանկեր չեն եղել, միայն հետևակի մարտական մեքենաներ կային»: Այս մասին այսօր գրել է ադրբեջանական «Հաաքին.ազ» լրատվական պորտալը` հայտնելով, որ «ЛидерTV»-ի հետ հարցազրույցում ասել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, ով ղեկավարում էր 1990-ի հունվարի 20-ին Բաքու խորհրդային զորքեր մտցնելու գործողությունը:

«Գորբաչովը հրավիրեց Կրյուչկովին, ինձ և Բակատինին և ասաց, որ Բաքվում դրությունը խիստ լարված է, որ հեռախոսով խոսել է Բաքու գործուղված Գիրենկոյի և Պրիմակովի հետ, ովքեր գտնում են, որ Բաքվում պետք է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել, քանի որ «ադրբեջանցիները հայերին դուրս են նետում պատուհաններից, և այս ամենից արդեն արյան հոտ է գալիս»: Այդ ժամանակ Կրյուչկովը խորամանկություն է արել և իր փոխարեն ուղարկել է Բոբկովի տեղակալին: Ես նույնպես անձամբ գնացի, և արդյունքում պարզվեց , որ պատվիրակության ամենատարիքովն էի»,- պատմում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարը:

Յազովի խոսքերով՝ նա արտակարգ դրության մասին հայտարարել է ժամը 15:00-ին: Մեկնելով Չկալովի զինվորական օդանավակայանից Մոսկվա` նա արդեն իսկ կարգադրել էր, թե որ դեսանտային զորքերին որ տարածքներ է անհրաժեշտ ուղարկել: «Մենք քաղաք զորքեր մտցնելու մասին հայտարարեցինք ռադիոյով, բայց հեռուստատեսութամբ չկարողացանք , քանի որ այն պայթեցրել էին: Ես չգիտեմ՝ ով էր դա արել: Ռադիոյով մենք հայտարարեցինք, որ խնդրում ենք մարդկանց փողոց դուրս չգալ, քանի որ քաղաքում զորքեր պետք է մտցնել»,- պատմում է Յազովը:

Բացի այդ, ինչպես նշում է «Հագըն.ազ»-ը, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի՝ ներկայումս Մոսկվայում բնակվող երկրի Կոմունիստական կուսակցության վերջին Առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի նկատմամբ «հունվարի 20-ի դեպքերի» շրջանակներում իրականացվող հետաքննության կողմից քննչական գործողություններ իրականացնելու մասին գլխավոր դատախազության տարածած հայտարարությունից անմիջապես հետո 87-ամյա Վեզիրովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ինչպես նշվում է նյութում, տեղեկությունների համաձայան՝ շտապօգնություն է կանչվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել