Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Այս մանկան կոչն է՝ ութերորդ զոհ չպետք է լինի, ութերորդ մարդուն վնաս չպետք է լինի»168.am-ը գրում է․

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողության ժամանակ իր խոսքում ասաց. «Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին: Միասնաբար պետք է դիմակայենք այս ողբերգությանը, որը ցնցեց ամենքիս»: Խոսելով հասարակության ապրումների և վշտին դիմայակելու մասին՝ նա բոլորին հորդորեց այսօր և վաղը վիշտը տանել առանց ցնցումների, լուռ, աղոթքով:

«Հավաքվել ենք հրաժեշտ տալու այն մանկանը, որը այս 7 օրերին մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր: … Երկնքում ավելացավ ևս մեկ հրեշտակ: Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին: Եվ այսօր ընտանիքը Ավետիսյան խաղաղ, երկրային օթևանների մեջ է»,- ասաց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել