Էդքան պետք չի ոգևորվել էն լուրով, թե իբր 2016 թվականից ռուսական ռազմաբազայում միայն պայմանագրայիններ են ծառայելու: Նախ, ո՞վ է երաշխավորելու, որ պայմանագրայինների մեջ ուղեղն անջատած հոգեկան հիվանդ կամ ֆաշիստ չի լինելու: Եթե երաշխավորը Հայաստանի կամ ՌԴ այսօրվա վերնախավն է, ապա կարելի ա հենց էս պահից էնպես անել, որ էդ պայմանագրայինները ծառայեն նույն էդ վերնախավի տների մոտակայքում: Իսկ ընդհանրապես, անվտանգության միակ երաշխիքը կլինի էդ ռազմաբազա կոչվող կառույցի վերացումը Հայաստանից: Ճիշտ է, ռազմաբազայի դուրս բերումն այսօր մի քիչ անհավանական է թվում, բայց չմոռանանք, որ ժամանակին անհավանական էր թվում նաև այն, որ Հայաստանում և հատկապես Գյումրիում հասարակության զգալի մասը կարող է դուրս գալ ռուսական քաղաքականության դեմ: Էնպես որ, անհավանական բաներ չեն լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել