Araratnews.am-ը գրում է․

Gagik-Hambaryan3

«Հայաստանի իշխանությունները անզգուշորեն հայտարարեցին, որ Պերմյակովը պետք է դատապարտվի Ռուսաստանում: Սա հենց բողոքի մեծ ալիք բարձրացրեց Գյումրիում»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Գյումրեցիները սա համարեցին դավաճանություն իշխանությունների կողմից: Գյումրիում հիմա հանգիստ մթնոլորտ է: Գյումրեցիները չեն վախենում, նրանք  պահանջատեր են: Պահանջում են մի բան՝ որ Պերմյակովը դատապարտվի մեր օրենքներով և իր պատիժը կրի Հայաստանում»:

Պերմյակովը, ըստ գյումրեցիների, չնայած մեկ ամիս ռուսական ռազմաբազայում ծառայելուն, Գյումրու քարտեզը շատ լավ է իմացել, հայտնեց գյումրեցի քաղաքագետը: «Պերմյակովը մոտ 5 կմ քայլելով անցել է Գյումրի քաղաքով, մինչ հասել է Ավետիսյանների բնակարան: Այստեղ հարց է ծագում, որտեղի՞ց է Պերմյակովը այդքան լավ իմացել քաղաքի քարտեզը, եթե ծառայել է ընդամենը 1 ամիս: Գյումրեցիների համար նաև հանելուկ է մնացել, թե ինչպես է 18 -19 տարեկան զինծառայողը մտել տուն և բոլորին սպանել իրենց անկողիններում քնած վիճակներում միաժամանակ: Զոհերը անգամ չեն շարժվել իրենց անկողիններից: Միաժամանակ ինչպես կարող էր հայտնվել մի քանի սենյակներում: Հետո, եթե հանցագործություն է կատարել, ապա ինչո՞ւ է իր հագուստն ու կոշիկները թողել տանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել