Panorama.am-ը գրում է․

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին պետք է հետևեն նույնքան հստակ քայլեր: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահին ուղված նամակին, նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Բավարարված եմ ՀՀ նախագահի պատասխանով: Ճիշտ պատասխան էր, իսկ հետագայի համար պետք են հստակ քայլեր: Ինչպես տեսանք, Էրդողանը մեզ պատասխանեց քայլով»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետը խիստ կարևորեց ՀՀ նախագահի պատասխան նամակում Օսմանյան բանակի սպա Սարգիս Թորոսյանի պատմության հիշատակությունը. «Այս պատմությունն իր մեջ բավական հետաքարքիր ուձերձներ է պարունակում: Սարգիս Թորոսյանը օսմանյան բանակի սպա էր, ով Դարդանելիի գործողության ընթացքում աչքի էր ընկել բացառիկ հերոսությամբ և պարգևատրվել էր Օսմանյան Կայսրության կողմից: Սակայն հենց գործողության ժամանակ, երբ հայ սպան պահում էր օսմանյան բանակի պատիվը, թիկունքում նրա ընտանիքը բռնագաղթի էր ենթարկվում, կոտորվում էր` հարյուր հազարավոր այլ հայերի հետ միասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել