Հմի ի՞նչ անենք, կոչ անենք, որ բոլորը, ազգովի, խանութպանով, վարսավիրով, կթվորով ու հնձվորով դիմենք գլխավոր դատախազին ու Սերժ Սարգսյանին, պահանջենք գործը ռուսների ձեռից առնել, թե՞ իրենք ինքնուրույն կհասկանան, անցել է 3 օր, բավարար հիմքեր կան այդ անելու համար, գուցե գիտեն, որ չեն տա, ու կռիվը ելնելու է երկրորդ հարկ:
Մարզպետներին չեմ դիմում, դիմում եմ բոլոր մյուս 914 քաղաքապետերին, գյուղապետերին ու 10.000 ավագանու անդամներին, դուք գոնե ընտրված եք, դուք ձեր քաղաքների ու գյուղերի ժողովրդի ընտրածներն եք, գրեք, ուղերձներ ընդունեք, դիմեք ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով ամեն ինչ անել, արագ անել, անհապաղ գործն ու մեղադրյալին վերցնել իրենց ձեռքը: Ուղերձի իրավունքը ձերն է: Սա շատ արդար կռիվ է, մի վախեցեք այդ անել, եթե բոլորդ դիմեք, նույնն է, թե 3 մլն մարդ հանրահավաքի է ելել:
Գյումրու ավագանին ու քաղաքապետն արդեն դիմել են ուղերձներով: Ի՞նչ տարբերություն՝ մեր էրեխեն էր, թե ձեր:
Ժողովուրդ, հասցրեք էս միտքը ձեր տեղական իշխանություններին: