Armlur.am-ը գրում է․
Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ՝ կապված հունվարի 12-ի և դրան հաջորդած օրերի իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանին նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական և ևս մեկ լրացուցիչ հարց: Օրակարգային առաջին հարցը, որը միաձայն ընդունվեց ավագանու անդամների կողմից, ուղերձն էր` ուղղված Գյումրու բնակչությանը, որում ասված է. «Հարգելի համաքաղաքացիներ, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղին ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը:
Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին՝ ցուցաբերել համբերություն և զսպվածություն: Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են, որ կրկին պահանջատեր և հետևողական են, որպեսզի կատարված զարհուրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակացությամբ ՏԻՄ-երը` համագործակցելով պետական և իր վապահ կառույցների հասարակական կազմակերպությունների, լրատվամիաջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու և ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



