Panorama.am-ը գրում է․
Գյումրիի քաղաքապետարանը ուղերձով դիմել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակչությանը.
«Հարգելի համաքաղաքացիներ
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն և զսպվածություն:
Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր և հետևողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինները, համագործակցելով պետական և իրավապահ կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու և ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



