168.am-ը գրում է․
Ամերիկյան The Daily Beast պարբերականին տված հարցազրույցի ժամանակ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Մարկովը, որին պարբերականը որակում է որպես «Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական ստրատեգ», հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինայի հետ իրական խաղաղության, քանի դեռ այդ երկրում իշխանության մեջ են գտնվում մի շարք քաղաքական գործիչներ.
«Խաղաղության մասին որևէ բանակցություն չի անցկացվի, քանի դեռ որոշակի քաղաքական գործիչներ որոշումներ են ընդունում Կիևում: Նրանք ցանկանում են Ռուսաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ, քանի որ միայն այդպես կարող են մնալ իշխանության ղեկին»: Մարկովը մանրամասնել է, որ Կրեմլը ցանկանում է իշխանությունից հեռացնել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին ու պատգամավոր Անդրեյ Պարուբիին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



