1in.am-ը գրում է․
Եվրահանձնաժողովը պատրաստվում է հանդես գալ ԵՄ անդամ երկրների այն քաղաքացիներին արտասահմանյան անձնագրերից զրկելու օգտին, որոնք մտադիր են թեժ կետերում կռվել իսլամիստ գրոհայինների կողմից: Այս մասին TASS-ի թղթակցին հայտնել են Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում:
«Եթե այդպիսի նախաձեռնություն լինի ԵՄ անդամների կողմից, մենք դրան կաջակցենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ահաբեկչության դեմ պայքարի միջոցների խստացումը և այդ առումով Սիրիայում ու Իրաքում կառավարական ուժերի դեմ կռված և Եվրոպա վերադարձած եվրոպացիներից եկող պոտենցիալ սպառնալիքը՝ ԵՄ անդամ 28 երկրների ԱԳՆ ղեկավարները Փարիզում վերջերս իրականացված ահաբեկչությունների լուսի ներքո այս հարցերն են քննարկում Բելգիայի մայրաքաղաքում:
Սպասվում է, որ նախարարները փետրվարի 12-ին Բրյուսելում ԵՄ-ի «հակաահաբեկչական» գագաթնաժողովի համար նախապատրաստական աշխատանք կտանեն: Քննակումը կենտրոնացած է ԵՄ երկրներում մուսուլման երիտասարդության արմատականացումը (մասնավորապես՝ սոցցանցերի միջոցով) կանխելու ուղղությամբ միջոցների որոնման վրա:
Ինտերպոլի գնահատմամբ՝ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման շարքերում հաշվվում է 10-12.000 օտարերկրացի վարձկան, այդ թվում՝ 2500 գաղթական Եվրոպայի երկրներից: