Tert.am-ը գրում է․

Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը դեղորայք է ուղարկել Գյումրիում վիրավորված փոքրիկ Սերյոժային բուժելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հիմնարկության տնօրեն Լեոնիդ Ռոշալը:

«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ակտիվորեն աշխատում են թե՛ հայ, թե՛ ռուս բժիշկները: Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան մշտական կապ է պահում նախարար Արմեն Մուրադյանի հետ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել