Panorama․am-ը գրում է․
Աշխարհի երկրների առաջնորդները պետք է ընտրություն կատարեն՝ ապրիլի 24-ին լինել Հայաստանում, թե Թուրքիայում, քանի որ Թուրքիայի առաջնորդից էլ հրավեր են ստացել՝ մասնակցել իրենց մոտ ապրիլին 24-ին կազմակերպվելիք Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Թուրքիայի նախագահի հրավերը պետք է ընկալել որպես մարտահրավեր: Իրականում այդ հրավերը անսպասելի չէր, քանի որ արդեն մի քանի տարի է Թուրքիայի ներկա իշխանությունները նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասաց նա:
Ըստ Բ. Նավասարդյանի, երկրների ղեկավարների որոշման վրա ազդեցություն է թողնելու իրենց վերաբերմունքը և Հայաստանի, և Թուրքիայի, ինչպես նաև երկու երկրի ղեկավարության նկատմամբ: Նրա խոսքով, պետք է արձանագրել, որ Էրդողանի նկատմամբ ոչ միանշանակ, բավականին շատ բացասական երանգներով վերաբերմունք կա, նաև Հայաստանն էլ այդ առումով դրական պատկերով չի երևում կապված այն զարգացումների հետ, որոնք տեղի են ունենում վերջին ամիսներին: Բ. Նավասարդյանն առանձնացրեց միայն հունվարի կայացած մի քանի դեպք՝ օրենքով գողերի ժողովը Երևանում, միաժամանակ հավելեց, որ չի կարող հաստատ ասել այդ ժողովն իրոք եղել է, թե ոչ, Գյումրիի իրադարձությունների շուրջ իշխանությունների պահվածքը, որը կասկածներ է առաջացնում: Նա նաև խոսեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին. «Ստորագել ենք պայմանագիր՝ առանց հասկանալու դրա հետևանքները: Արժանապատիվ պահվածք չէ պետության կողմից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



