Բոլոր սուտի ռուսամետներին, սուտի ինտերնացիոնալիստներին, հայ-ռուս բարեկամության ջատագովներին...
Իմացեք, գիտցեք:
Այսօր արդեն ռուս իրավաբանները պնդում են, որ Պերմյակով կոչվածին պետք է հանձնել հայկական կողմին, որովհետև նա փաստացի դուրս եկած է եղել ռազմաբազայի տարածքից և հանցագործությունը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ռուս իրավաբանները ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի կիրառումը համարում են անօրինական, քննադատում են ՌԴ դատախազությանը...
Այսինքն, ստացվում է, որ մեր Գևորգ Կոստանյանն էլ պաշտպանում է անօրինականությունը...
Մի բան էլ, այսօր ռուս-հայկական բարեկամության մասին ավելի շատ մտահոգված են Ռուսաստանում, այդ նրանք են ջանքեր գործադրում, որ Գյումրիում տեղի ունեցած սպանդը չդառնա երկու ժողովրդի միջև սուր դիմակայության առիթ:
Այսինքն, գյումրեցիների գործողությունները՝ ինքնաբուխ ու կրքոտ, չեն քննադատում ռուսական կողմի ներկայացուցիչները:
Պուտինի և մյուսների ակտիվ «արթնացումը» դրա վկայությունն է:
Այդ դեպքում, մերոնք ինչու՞ են իրար խառնվել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/607493676021761?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել