avetisyanner

GalaTV.am-ը գրում է.

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության եւ մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարեւանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցները, որոնցից դեռեւս դեպքի օրը վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ եւ ուղարկվել փորձաքննության: Ինչպես այս, այնպես էլ քրեական գործով նշանակված մյուս փորձաքննությունների արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի՝ դրանց եզրակացություններն ստանալուց հետո:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել