Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ
-Պարոն Մելիքյան, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության խորքային պատճառները որո՞նք են, եւ ի՞նչ կարող է սպասվել Եվրոպային ապագայում:
-Փարիզյան ահաբեկչությունն, ամենայն հավանականությամբ, քաղաքակրթությունների միջեւ թշնամանք ու առարկայական դիմակայություն հրահրելու նպատակ էր հետապնդում: Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ սպանություններ կատարողները իսլամիստ ծայրահեղականներ էին, իսկ զոհերը՝ եվրոպական արժեքների կրող հանդիսացող ծաղրանկարիչներ ու հավատավոր հրեաների խանութի այցելուներ: Եվրոպական հանրույթի մասշտաբով ահաբեկչության հնարավոր հետեւանքը կլինի եվրոպա-քրիստոնեական տեղային ազգայնականության եւ հակաիսլամական տրամադրությունների կտրուկ աճը եւ հրեա-քրիստոնեական համերաշխության ամրապնդումը: Չեմ կարծում, որ իսլամիստ ծայրահեղականները կուզեին նման արդյունք ստանալ:
-Արդյո՞ք իսլամիստներն այլեւս համաշխարհային մասշտաբի սպառնալիք են հանդիսանում:
-Իսլամիստ-ծայրահեղականներն առաջին հերթին գործիք են: Վտանգ կարող են ներկայացնել այդ գործիքը կիրառողները:
-Փարիզում տեղի ունեցած երթին բավարա՞ր էր Հայաստանից միայն արտգործնախարարի մասնակցությունը:
-Կարծում եմ, որ արտգործնախարարի մակարդակը միանգամայն բավարար էր՝է այս հանգամանքներում երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար:
Զրուցեց՝ Ա. Սիմոնյանը