Ժամանակային անջրբեդ կամ Հայաստանում ժամանակը սահմանվում ` Գյումրվա տեղական ժամանակով
ՀՀ և մեր ազգի պատմության մեջ եզակի իրադարձության ներկաներ ենք: հունվարյան սպանությունը ցնցեղ ողջ հայությանը և լինելով ռուս զինվորի կողմից հերթական ոտնձգությունը խուճապի մատնեց հայ հասարակությանը:Լրատվականներում նախորդող տարիների վերնագրվող հոդվածների ֆոնի վրա` այս մեկը ահասառսուռ էր իր դաժանությամբ , մերկապարանոց ու ահաբեկման կտրուկությամբ :Անդամալուծված հայ և Գյումրու հասարակության համար այս դեպքը իրականում անձնական մարտահրավեր էր յուրաքանչյուր համար և բոլորի մոտ կար օդում կախված ապրելու և մեռնելու վտանգը :Շատերը երևի թե պատեկրացնելով թե ինչ ներհասարակական և արտաքին մարտահրավերներ են նետվել այս ոճրագործությամբ ` միևնույն ` մնում էին պարզ <<հերիք եղավ>> կամ << կարող էր մեր տուն մտնել ու մեր վրա կրակել >> մտավախությամբ:Լուրերում տարածվածը թե << հանցագործը շարժվում է Երևան >> և << Երևանում իրականացվում են ոստիկանապարեկային ստուգումներ >> ձևակերպումները խուճապի մատնեցին նաև մայրաքաղաքի բնակիչներին և բոլորի մոտ առկա էր շոկ և անզորության զգացողություն:
Անզորության զգացողության ժամանակ մարդիկ փնտրում են իրենց նմաններին որպեսզի հարցնեն ու որոշեն հետագա ապրելու քայլերը բաժանվելով փոքր ինքնակազմակեպվող խմբերի ու փորձելով միանալ այլ խմբերի հետ : Բանականության սահմանը այս դեպքում հավաքական որոշում է և այն ինչ կատարվեց Գյումրիում դրա վառ ապացույցն է:Մինչև Հյուպատոսարանի վրա քարերով հարձակվելու փորձը գյումրեցիները բազմաթիվ անգամ հայտարարել էին , որ հարցը քաղաքական դաշտ տեղափոխելը պայթյունավտանգ է և կէժանացնի բոլորի կողմից հրապարակված << մարդասպանին դատել ՀՀ տարածքում>> կոչը:Գյումրեցու ինչին էր պետք մարդասպանին տեղում դատելը ունի պարզ բացատություն` ,- որպեսզի հաջորդիվ ռուսական բազայում ծառայողները թույլ չտան իրենց նման ոճրագործություն ու անհարգալից վերաբերմունք ցույց տալ այն բնակչության հանդպեպ `ովքեր դարերով համատեղ ապրել,բարեկամացել և հարգանքով են վերաբերվել իրենց նկատմամբ:Քաղաքկանացնելու դեպքում հարցը մտնելու էր փակուղի և ժողովրդի զայրույթը դեն էր նետվելու ` դառնալով միջհայկական խնդիր և ստեղծելով հայ ռուսական հարաբերությունների նոր ընկալում :Գյումրեցինեիս մոտ հստակ էր այն գիտակցությունը որ կարող է բողոքի արտահայտման խաղաղ ձևը տեղիք տալ սադրանքներին , բայց մարդ երբ հասնում է ճգնաժամային իրավիճակի և հավաքվում իր պես հազարների հետ չի կարող կայացնել միանձնյա որոշում և առավել ևս փոքր առաջնորդողների թիմով այս իրավիճակները կառավարելը դառնումէ անհնար անգամ ամենաբարձր հեռարձակման սարք ունեցող փայլուն գլուխների համար: Հայտարարված ավտոերթի օրը նախատեսված էր այն ավարտել Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում հոգեհանգստի արարողությանը մասնակցելով , բայց արդեն մարզի դատախազության դիմաց մասնակիցները բարձր պաթոսի ազդեցության տակ որոշեցին մեկնել ռազմաբազա: Որպեսզի հասկանալ թե ինչ կարգի աղետաբեր կարող էր լինել այս ամենը ժամանակ էր պետք ու հստակ բանականությունը: Բանականությունը տեղը զիջել էր հասարակական տարբեր սոցիալական խմբերի համընդանուր տրամաբանությանը և հրմշտոցով ու աղաղակով երեք անգամ ոստիկական շարքը ճեղքողները միայն բազայի պահակային կետից առաջ սկսեցին հասկանալ որ բախումը անխուսափելի է և ինչով սկսեցին աշխատել ներքին ` անձնական ու հավաքական կշիռները : Գնալ առաջ ? ներկայացնել պահանջը ? թե իրականացնել այլ կառավորվող որոշում ?Պատկերացնելու համար իրավիճակը բոլորի մոտ հարց առաջ եկավ մնալ տեղում ու տևականորեն առաջ տալ պահանջը թե ..../ թե էս դեպքում ընդամենը որոշ տեղացիների կողմից հնչող ճարահատ որոշումներն էին:Ցուցարարներս բաց էինք թողել մեկ փայլուն հնարավորություն: Բանը նրանում է, որ երբ հասանք ոստիկանական պատնեշին ` վերջիններս արդեն կապվել ու պայմանավորվել էին ռուսական կողմի և և մեզ առաջարկեցին հինգից տաս հոգով գնալ մտնել ներս / բազա / և ներկայացնել քաղաքացիների պահանջը: հրաշալի տարբերակ էր մի քանի կետերով հիմնավորված- նախ որ տեղում կարելի էր գրել այս պահանջը - հանդիպել ռուսական բազայի հրամ կազմի հետ - լսել ափսոսանքի , ներեղության խոսքը - առաջարկել տեսնել և հավաստվել , որ մարդասպանը այդտեղ է - ստանալ ինչ որ բանավոր երաշխիքներ , որ մեր պահանջը կկատարվի / այս դեպքում ԶԼՄ ներկայացուցիչը այն կարձանագրեր և կդառնար փաստ /։
Սակայն մասնակիցների / էս դեպքում արդեն ամբոխի / առաջ շարժվելուց դուրս պրծնողներս նկատեցինք որ հետևից բացականչողներ կան մի քանի հոգի, որոնք և վիժեցրեցին այս հնարավորությունը երբ հարցնում էինք թե կարող եք պատասխան տալ հետագա զարգացումների համար ? ... եղան մի քանի / ինչքան որ հնարավոր էր այդ կարճ ժամանակահատվածում զրույցներ/պատկերացնել է պետք թե մութը ընկնելուց հետո ինչ կարող էր կատարվել .... սադրանքը կարող էդ դառնալ << դիրքերի>> և այս և հակադիր կողմից ու այս դեպքում հայ ոստիկանը ով եկել էր կարգ պահպանելու հայտնվելու էր երկկողմանի հարձակման դաշտում և ներքաշվելու էր խորը ու անկառավարելի խնդիրների մեջ
Փառք աստծո - ... հանդարտվեցին երիտարասդները հաջորդ առավոտը առողջ տրամաբանող գյումրեցիներիս համար , ովքեր առանց այլևայլության փորձել էին պատասխանատվություն կրել իրավիճակի այդ հատվածի ու հետագա զարգացումների համար , դարձավ եղածը հասկանալու ու հետագան պատկերացնելու օր Ստացվում է , որ մի խումբ Փանջունիներ գյումրեցի միջին տարիքի որոշ հեղինակություն վայելող և խոսք ասողներին մատնացուցել են որպես սադիչներ: բնական է որ թասիբով գյումրեցի քսանից քսանհինգ տարեկանը ով քիչ է հետաքրքրված քաղաքի մտավորականությամբ միանգամից ընկել է կասկածների մեջ:
Մենք Գյումրեցի մտավորականները զրկված էինք լսելի լինելուց և ցուցարարներին ամբոխի վերածելը ստացվել էր հյուպատոսարանի վրա քարերով գնալու օրվա մասին շատ բան ասել պետք չէ: ՄԻ քանի ուշագրավ կետեր- այդ փողոցում քարերի կույտեր են հայտնել մինչև ցուցարարների այդտեղ հասնելը/ ասում են թաղի բնակիչները/- այդ օր մի քանի տուփ ձու էր վաճառվել խանութներում- ինչու էին ցուցարարների որոշ/ ոչ նկատելի մասը/ խմել ?.... քար շպրտողների մի գուցե նկատելի մասը , բայց այս կարգի արարք անողները բաժանվում են երկու մասին ` մեկը կխմի սկսզբից մեկը վերջում , քանի որ արարքը սովորական ծառ տնկել չէ: իսկ թե ցուցարարների որ մասն էր քար քցում ` կասեն թվաբանությունից հինգ ստացողնեը , բայց այն որ ոչ ութանասուն ` սա միանշանակ :Հետագա ընթացքի լուսաբանվելով քայլ քայլ ցույց է տալիս թե ինչպես և ում շնորհիվ այս մղձավանջը դառավ կառավարելի ու թե ինչքանով նախապես ասված և պատգամավորի խոսքը դարձավ լսելի.....
ԱՆՋՐԲԵԴ
Հայ ռուսական հարաբերությունները կենցաղավարային ու մշակութային մակարդակում առանց այն էլ ու շնորհիվ ռուս սկինխդական և նեոլիբերալ ուժերի ջաջխախվել էին տարիներով և կարծես թե նոր նոր էին զարգանալու բարեկամության և նոր մշակութային հենքով:Թե ինչ ուժեր և ինչքանով էին պատրաստ ու ներկա պահիս սադրում են իրադրությունը ռուսական կողմում ` դրան երևի թե կպատասխանեն իրենք:Ռուսական ԶԼՄ և հասարակական Մեդիա դաշտը/ պարզ օգտատիրոջ կամ աննկատ ուժերի կողմից կառարավող նախաձեռնություններ/ երկրոդ օրվանից աշխատում է ստեղծել հակահայական տրամադրություններ` թեպետ առողջ ուժերը փորձում են իրենց բանական մտածելակերպով հակադարձել այդ ամենին: Այս ամոնով հանդերձ միջռուսական հարաբերություններ և երկխոսություն մոտակա ժամանակու սպասելի չէ և մինչև այս հարաբերությունները կարգավորվեն կանցնեն տարիներ Ռուսական ռազմաբազան կմնա մեր քաղաքում, սակայն այս կարգի հանրային հնչեղություն ստացած դեպքից հետո ռուսները կանեն համապատասխան հետևություններ:
Հայաստանը առաջին անգամ իր դաշնակցին / առանց հակառուսական կոչերի և խոսքը հեռվից դրոշակներ ծածանողների մասին չէ` այլ Գյումրեցու / ցույց տվեց որ հարգանք է պահանջում իր և իր քաղաքացիների հանդեպ / միակ տեղի ունեցած դրական փոփոխությունը ամեն դեպքում:
Մեզանում խեղաթյուրվեց միջհայաստանյան կյանքը և խորապես դեռ կանդրադառնա միջհամայնքայնին հարթության մեջ /Գյումրի Երևան/: Գյումրին լինելով ավանդական ու մշակութային / սա փաստում է, այն որ գյումրեցի կանայք տանը նստած աղոթական ու համբերատար սպասում էին / միևնույն է չի հանդուրժի նեոլիբերալ անդունդ ` լինելով նկատելի պահպանողական կամ պահպանող- առաջադեմ :
Մեկ տարի առաջ կայացած մշակութային միջոցառումները , որոնք հոգևոր վերելքի տարան և քաղաքը և երկիրը ծածկվեցին ինչ որ շղարշով և այդ իրավիճակին հասելու համար մենք կարիք ունենք առավել երկարատև և նպատակային մշակութային միջոցառումների և որոնց պետք է պարտադիր մասնակցեն նաև ռուսական ընտանիքներ : Բազայի ողջ անձնակազմը ապրում է մեր քաղաքում, իրենց ընտանիքներով ու երեխաներով և ասենք միջոցառումների ժամանակ որպես հանդիսատես մասնակցում էին, իսկ որպես մասնակից ` սիպոզիումին մեկ քանդակագործ հրավիրելու համար դիմել ենք և ՌԴ ՆՄ և իրենց մշակույթի նախարարություն և տեղի ռուսական կազմակերպություններ ու գտել ենք ծանոթ բարեկամ տարբերակով` մեկ ռուսատանի քաղաքացի ` ազգությամբ վրացի մասնակից:
ժամանակի անջրբեդը կա ու մեր պատմությունը թվագրվում է Ավետիսյանների ընտանքի սպանությունից առաջ և հետո խորագրով/ ներկան այն էր` ինչ ասվեց/հետոյի համար ունենք մեկ լուսավոր կետ , ՈՒՄ անունն է Սերժոյա Ավետիսյան.....կյանքի և ապրելու խորհրդանիշ մեր համար:
Հ.Գ- այսօր արդեն պաշտոնական լրատվությամբ տարածվեց լուր, որ ռուսական լավագույն մասնագետները, ովքեր ղեկավարվում են Բժիշկ Ռոշալի կողմից ` այստեղ են և համատեղ հսկումեն մեր տղայի կյանքը .... իրենց համար ևս այս պստիկ սրտիկի տրոփը ու ապրելը նշանակում է պահպանել դարերով ձեռք բերվածը, հասկանալ կատարվածը ու գնալ դեպի համատեղ ապագա:
Արթուր Գևորգյան