Եվրոպացի Պոլ Լանժևենն ասում էր. << Անկասկած է, որ հոգևոր մշակույթի տեսակետից Եվրոպան առանց Ռուսաստանի դադարում է լինել Եվրոպա...>>:

Իսկ ահա Պրինսթոնում ապրած տարիներին Ալբերտ Էյնշտեյնը բառացիորեն ասել է հետևյալը. <<Դոստոևսկին ինձ ավելի շատ է տալիս, քան ուզածդ գիտնականը: Նա ինձ մոտ առաջացնում է այնպիսի անհաղթահարելի ուժի բարոյական պոռթկում, որը պարգևում է իսկական արվեստի գործը>>: Նա հատկապես առանձնացնում է <<Կարամազով եղբայրները>>՝ համարելով այն բերկրալի և պայծառ ստեղծագործություն: 
Իսկապես, ռուս ժողովրդի մեծանուն զավակ Դոստոևսկու յուրաքանչյուր ստեղծագործություն, բացի գեղարվեստական շքեղությունից, նաև գիտահանրամատչելի աշխատություն է:
Հետևությունները թող մնան գիտակցողներին...
Այս երկու հանճարեղ մարդկանց խոսքերից հետո դժվար կլինի համարձակություն ունենալ ինչ-որ բան ավելացնելու ռուսական արժեհամակարգի մասով: Իսկ այլ համատեքստում կարելի է հավելել հետևյալը: Աշխարհում խաղաղությունն ու հանգստությունը, ինչպես նաև համերաշխությունը ժողովուրդների ու պետությունների միջև մեծամասամբ պայմանավորված է Ռուսասատանով: Որքան հզոր է Ռուսաստանը, այնքան կայուն ու խաղաղ է մոլորակի ցանկացած կետ: Ճշմարիտ խոսքն իմանալով՝ չափազանց կարևոր է նաև այն հասկանալ: Որովհետև հասկանալը գիտենալուց գնահատելի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել