Նախ ասեմ որ ոչ մի խողովակ էլ Ռուսաստանից Թուրքիայով գազ չի տանելու դեպի Եվրոպա։ Եվրոպան նման բան երբեք թույլ չի տա։ Նա չի դառնա Թուրքիայի հնարավոր շանտաժների գերին։ Խողովակը կտանեն այնտեղով որտեղով Եվրոպան կասի։

Հետո ասեմ որ Թուրքիան պատմության ընթացքում միշտ նախընտրել է կշեռքի ծանր նժարը։ Քանի որ կշեռքի ծանր նժարը այսօր Արևմուտքն է ոչ մի շանս չկա որ Թուրքիան անցնի ամեն տեսանկյուններից թուլացած Ռուսաստանի կողմը։ Դա բացառվում է ։

Ռուսաստանը այսօրվա դրությամբ խիստ փոշմանել ու գլխին տալով մազերն է փիտում թե ինչու զորքերը հանեց Եվրոպայի սրտից ու այս ովորմելի վիճակին հասավ։ Ելնելով իր այդ սեփական դառը փորձից այսօր իր ունեցած ռազմական դիրքերից նա մեկ միլիմետր անգամ ինքնակամ չի հրաժարվի։

Եվ ամենավերջում էլ ասեմ որ հայտնի անմարդկային սպանդը ակնհայտ սադրանք էր հայ-ռուսական բախումներ սանձազերծելու և այդ ճանապարհով ռուսական ռազմաբազան հայաստանից դուրս բերելու համար։ Այդ սադրանքի հեղինակը ոչ Հայաստանի իշխանությունն է և ոչ էլ Ռուսաստանի իշխանությունը։ Իշխանական մակարդակներով շատ ավելի լայն հնարավորություններ կան առավել նշանակալից ու իմաստալից սադրանքների համար քան այս մեկն էր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել