Մարսելում տեղի ունեցավ 16-ամյա հայ տղայի հուղարկավորությունը (Photo)Slaq.am-ը գրում է․

Ուրբաթ օրը` հունվարի 16-ին, ավելի քան 2,000 մարդ էր հավաքվել` հրաժեշտ տալու 16-ամյա Միքայել Ասատուրյանին, ում հուղարկավորության արարողությունը տեղի էր ունենում Մարսելի Պրադո պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում: Արարողությանը մասնակցել են մի շարք հայկական միավորումների առաջնորդներ, եկեղեցական գործիչներ և այլ պաշտոնյաներ: Նրանց թվում են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդին, նրա օգնականներ՝ Դիդիե Փարաքյանը և Մարթին Վասալը, պատգամավոր Վալերի Բոյերը, տարածաշրջանային խորհրդական Գարո Հովսեփյանն ու այլ պաշտոնյաներ: Հայկական համայնքն իր զորակցությունն է հայտնել Ասատուրյանների ընտանիքին:

JPEG - 2.7 Mo
JPEG - 2.7 Mo
JPEG - 2.7 Mo
JPEG - 2.8 Mo
JPEG - 2.8 Mo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել