Պնախարարը 7 կետանոց հրամանի մասինSlaq.am-ը գրում է․

Աայսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որհրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է մեր գործողությունների կատարելագործմանը:

Նախարարը նշել է, որ բարձր է գնահատում նրանց համարձակությունը:

«Սա որոշումը հնարավորություն է տալիս նախահարձակ լինելու եւ զսպողի դերակատարություն իրականացնելու»:

Նշենք, որ հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կազմվել է 7 կետից բաղկացած հրաման: Նրա խոսքով՝ պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավումը, դիտարկման համակարգի կատարելագործումը, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնել՝ պարապմունքներ անցկացնել բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ պատժել հակառակորդին եւ որոշ դեպքերում նախահարձակ լինել՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել