Panorama.am-ը գրում է․
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը` մասնակցելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին` առաջարկելով նախ և առաջ 1915թ.-ի հայերի կոտորածը ճանաչել Ցեղասպանություն»: Այս մասին գրում է BBC-ն` անդրադառնալով ՀՀ նախագահին ուղղված Թուրքիայի նախագահի նամակին:
Ստորև ներկայացնում ենք ամբողջական հոդվածը թարգմանաբար
««Խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»,- մասնավորապես ասված է ՀՀ նախագահի պատասխան նամակում:
Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումների արարողությանը Էրդողանը հրավիրել է ավելի քան հարյուր երկրների նախագահների, որը պետք է տեղի ունենա Չանաքկալե քաղաքի արվարձաններում: Գալիպոլիում ավստրալական և նորզելանդական զորամիավորումների ափիջեցումը տեղի է ունեցել 1915թ-ի ապրիլի 25-ին: Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության իշխանությունները հանդես գալով Գերմանիայի կողմից մեղադրեցին հայ բնակչությանը անբարյացակամության և Ռուսաստանին աջակցության մեջ: 1915թ.-ի ապրիլի 25-ին իշխանությունները օրենք ընդունեց անատոլիայի հայ բնակիչների տեղահանման մասին, որի իրականացումը բերելու էր բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան: Տարբեր աղբյուրներ նշում են, որ նրանց թիվը կազմում էր 200 հազարից մինչև 1.5 միլիոն, 2.5 միլիոն ազգությամբ հայ բնակչությունից: 1927թ.-ին պաշտոնական վիճակագրության համաձայն Թուրքիայում բնակվում էին 77.4 հազար հայեր, իսկ հարյուր հազարավորները գաղթել են տարբեր երկրներ: Ամերիկացի իրավաբան Ռաֆաել Լեմկինի 1944թ.-ին առաջ քաշած «Ցեղասպանություն» հասկացությունը հիմնված էր հենց Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների վրա, որպես հիմնավոր օրինակ: Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պնդելով, որ հայերի նպատակաուղղված ոչնչացում տեղի չի ունեցել, իսկ մարդկանց զանգվածային մահացությունները եղել են սովի և հիվանդության արդյունքում: Չնայած Անկարայի դիվանագիտական և քարոզչական ջանքերին, այս ողբերգությունն ընդունվեց որպես Ցեղասպանություն 19 երկրների կողմից այդ թվում Ֆրանսիան և ԱՄՆ 43 նահանգները, ինչպես նաև Եվրախորհրդարանն ու Եվրախորհուրդը: Մեկ տարի առաջ Էրդողանը, որը դեռևս Թուրքիայի վարչապետն էր, հայերի տեղահանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ 1915թ-ին տեղի ունեցած իրադարձությունները եղել են «անմարդկային» և այժմ դարձել են երկու երկրների «ընդհանուր ցավը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



