Ուզում եմ կիսվել այն անհանգստությամբ, որը պարուրեց ինձ, երբ հայտնի դարձավ մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող խմբի անունը: Compass Band - Sweetie baby: Ավելի ոչ վառ երգ չէի պատկերացնում: Բաղաձայն 5 տղա երգում են մի ոչ հիթային երգ ու մոտավորապես սկսկում եմ պատկերացնել նրանց ճակատագիրը: Եթե ձայնագրված ու մշակված տարբերակով երգն այսքան ականջ սղոցող է, կարելի է գուշակել, թե ինչպես կհնչեր այն եվրատեսիլյան բեմից կենդանի տարբերակով: Անհաջող ընտրություն. Այլ որակում չունեմ: Ի դեպ և՛ խումբն է անհաջող և՛ երգը: Ավելի լավ տարբերակներ ունեյինք ու սա միայն իմ կարծիքը չէ: Անկեղծ, չգիտեմ ինչ ասեմ: Գուցե խնդիրը ընտրության կարգի մեջ է: Ախր շատ անհամ ժողովուրդ ենք: Եթե ընտրում է ժյուրին, ժյուրիին են կաշառում, եթե sms քվեարկութայմբ է, ապա հարազատ-բարեկամներով այնքան են քվեարկում, որ իրենց անտաղանդն անցնի: Ու շատ ուրախ եմ, որ այս խմբի՝ մեզ եվրատեսիլում ներկայացնելու հետ խնդիրներ են ծագել: Թվեր կեղծելու սիրահարները կեղծել են նաև մասնակիցների տարիքը, ինչը բացահայտվել է: Հիմա վտանգ կա, որ կարող են ընդհանրապես եվրատեսիլ չգնալ:
Փոքր երկիր ենք, սա էլ մեր թերությունն է: Խայտառակվելու մի քանի դեպքից հետո ուշքի կգանք, ոչինչ:
Ու խնդրում եմ չասեք, թե ինչու եմ երեխաների մասին այսպես գրում, ինչու եմ ինձ թույլ տալիս նման բան ասել: Էտ մյուս մասնակիցները երեխանե՞ր չեն: Ինչո՞վ են էս խմբի երեխեքից պակաս: