Հարցեր։

Մինչև ողբերգական սպանության զոհերին հուղարկավորելը արդյո՞ք կատարվել է անհրաժեշտ բոլոր կրիմինալիստական էքսպերտիզաները, թե՞ ոչ։ Մահացու գնդակներն ուսումնասիրվե՞լ են, թե՞ ոչ։ Նույն զենքի՞ց են նրանք արձակված, թե՞ տարբեր զենքերից։ Հանգուցյալների դիրքը մահացած վիճակում ինչպիսի՞ տեղեկատվություն է տվել իրավապահներին։ Արդյո՞ք սպանությունները հաջորդել են իրար, թե՞ բոլորը միաժամանակ, տարբեր զենքերից արձակված գնդակների են զոհ գնացել։ 
Կարո՞ղ էր արդյոք մարդասպանն ինքնուրույն կողմնորոշվել Գյումրի քաղաքում և քայլելով հասնել մինչև հայ-թուրքական սահմանի մոտերքը։ Որքա՞ն ժամանակ է պահանջվում այդ ճանապարհը ոտքով անցնելու համար։ 
Ի՞նչ կոշիկներ են եղել հանցագործի հագին ձերբակալման պահին։
Հարյուրավոր նման հարցեր դեռ, որ մնում են անպատասխան։ Նույնիսկ չեն հայտնել՝ հանգուցյալների բնակարանն ու իրեղեն այլ ապացույցներն ովքե՞ր են հետազոտում՝ մե՞ր հետաքննիչները, թե՞ ռուսական կողմինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել