10922011_626318517496759_1584197128_nGalaTV.am-ը գրում է․

Երեւանի Ազատության հրապարակում ձերբակալել են տասնյակ ցուցարարների, ովքեր մասնակցում էին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին կազմակերպված մոմավառությանը,-գրում է BBC-ին` անդրադառնալով հայաստանյան վերջին օրերի հայտնի իրադարձություններին:

«Հինգշաբթի ուշ երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ՝ «Օրենքը բարձր է կայսերական հավակնություններից» եւ «Մարտավարական գործընկեր, մարդ եղիր» կարգախոսներով: Սկսվել է ինքնաբուխ հավաք ի նշան համերաշխության Գյումրիի ցուցարարների, որն ավելի է սրել իրավիճակը եւ հանգեցրել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման: Ձերբակալվածների թվում են իրավապաշտպաններ եւ փաստաբաններ: Ոստիկանության որոշ աշխատակիցներ լրագրողների հետ զրուցելիս ասել են, որ օպերատիվ տվյալների համաձայն Ազատության հրապարակում իբր կան զինված մարդիկ: Կեսգիշերին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվեց պարզաբանում, որում ասվում էր, որ մարդկանց ինչ-որ խումբ, միանալով ցուցարարների երթին, սկսել է ոստիկանների ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ շպրտել, ինչպես նաեւ դիմադրություն ցույց տվել ոստիկաններին»,-գրում է բրիտանական գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել