Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 26-ամյակի կապակցությամբ առաջին շնորհավորանքն Աննան իրենից է ստացել:) «Կեսգիշերին մեքենայի մեջ էի, հեռախոսիս մարտկոցը նստեց ու ոչ ոք չկարողացավ առաջինը շնորհավորել ինձ: Ինքս ինձ շնորհավորեցի, մի երկու խոստում տվեցի, հին խոստումներիս մասին հարցեր տվեցի ու շատ բան հասկացա»,- ասաց Աննան՝ շեշտելով, որ շատ լուրջ հարցազրույց է արել ինքն իր հետ:

«Քննության» ժամանակ դերասանուհին հասկացել է, որ սարսափելի երջանիկ մարդ է: «Երջանիկ եմ, որովհետև գիտեմ լինել երջանիկ. յուրաքանչյուր բանի  մեջ գեղեցկություն եմ տեսնում: Հասկացա, որ ինչին սիրով եմ նայում, սիրուն է ու ուզում եմ ամեն ինչին սիրով նայել: Հասկացա, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել. ապրելը դժվար է, մեռնելը՝ հեշտ: Մի խոսքով՝ մի քիչ պոետիկ, մի քիչ մելամաղձոտ տարեդարձ էր»,- նկատեց դերասանուհին: Աննան նշեց, որ ընկներներից մեկը մի օր ասել է՝ ավելի լավ է լավ ապրել, քան վատ: Դերասանուհու խոսքով՝  այդ օրվանից ինքը լավ է ապրում:)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել