Գյումրիի ոճիրի վերաբերյալ ԲՀԿ հայտարարությունն, ընդհանուր առմամբ, համարժեք էր, բայց մի օրինաչափություն նկատեցի: Թե իշխանության, թե Եռյակի երկու կուսակցությունների՝ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի կողմից չդրվեց հստակ պահանջ՝ Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավազորությանը: Նման պահանջ խորհրդարանական ուժերից դրել է միայն «Ժառանգությունը»: Այնպիսի տպավորություն է, որ ինչպես ԵՏՄ-ին միանալու քվեարկության հարցում իշխանություններն ու Եռյակը չեն ուզում նեղացնել ռուսներին ու չեն հայտնում դիրքորոշում, որը կնեղացնի Կրեմլին: Այսպիսի քաղաքական համակարգով դժվար է հասնել որակական փոփոխությունների, ու եթե մեր հասարակությունն իրապես փոփոխությունների է ձգտում, ապա պետք է ձևավորի նոր ընդդիմություն նոր օրակարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել