1in.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տարեդարձը օգտագործում է նոր դաշինքների ստեղծման համար, գրում է The Times-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնել է գալ Ռուսաստան 2015թ.՝ Հաղթանակի օրը: հոդվածում նշվում է, որ հյուսիսկորեացի քաղաքական գործչի այցը Մոսկվա կապ չունի իրական պատմության հետ, այլ վտանգավոր թրենդի մաս է, որի համաձայն՝ անցյալի իրադարձությունները օգտագործվում են քաղաքական նպատակներով:
Այդ տարեդարձը պետք է լինի աշխարհի տոնը, իսկ դրա փոխարեն այն վերածվել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակամարտության ևս մեկ աղբյուրի»,- մեջբերում է ամսագրից The Australian-ը:
Բրիտանական թերթը ուշադրություն է հրավիրում, որ մայիսյան արարողությանը Պուտինը հրավիրել է «հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող երկրների բոլոր ներկայացուցիչներին»: