Աստված պահպանի հային...

Երեկ գյումրեցին կրկին պայքարում էր ու պայքարն այսօր էլ շարունակելու է, համոզված եմ: Եթե չհաշվենք մոտ 30 րոպե տևած ընդհարումը, մնացած ամեն ինչ իդեալական էր: Ժողովուրդ ջան, պայքարը մենակ քար նետելով չի, համբերատար ու ուսի տված կանգնելն ավելի լուրջ ուժ է ներկայացնում: Բոլորս իրար օգնելով պետք է հասնենք արդարության: Երկու հայ տղա չպետք ա իրար վիրավորեն, մեկը ոստիկան է, մյուսը՝ խառատ, երկուսն էլ աշխատում են հայրենիքի համար:

Երեկ Գյումրիում Մարտուն Գրիգորյանն ու Սրբազան ԱՃԱՊԱՀՅԱՆՆ իսկական հայի նման պահեցին իրենց, մինչև վերջ կանգնած մնացին ժողովրդի կողքին, ոչ թե անկարգություններ հրահրեցին, այլ հրահրված անկարգությունները հանդարտեցրեցին: Սրբազանի մասին միայն հիացմունքի խոսքեր կարող եմ ասել, իդեալական թե հոգևոր, թե աշխարհիկ առաջնորդի նման իրեն պահեց: Աստված Պահապան էս ազգին...

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ասել է, որ Ադրբեջան անունով պետություն մինչև 1918 թվականը չի եղել: Հեսա էտ պատգամավորին կքարկոծեն, ինչ ասես կասեն, բայց նրա խոսքից պարզ է դարձել, որ նա պայքարելու է մինչև վերջ, որ նոր սերունդը հորինված սրբերի չերկրպագի, աչքիս կամաց-կամաց Ադրբեջանում հասկանում են, որ միֆերով ապրելն իրանց կործանման ա տանելու:

Նաիրա Զոհրաբյանի դերը ԵԽԽՎ-ում և առհասարակ Հայաստանի միջազգային կյանքում շատ մեծ է: Երեկ լուր տարածվեց, որ Մարտին Շուլցը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանի նամակին: Նամակը հայ-ադրբեջանական սահմանը միամիտ անցած և դաժանաբար սպանված Կարեն Պետրոսյանի մասին է եղել: Շուլցը մտահոգություն է հայտնել այս հարցի վերաբերյալ: Շուլցը նույնպես համամիտ է եղել հայկական դիրքորոշման հետ:

Հիմնադիր Խորհրդարան կամ Նախախորհրդարան անունով բոլոր կառույցներն ինձ համար պրովակատորներից ոչնչով չեն տարբերվում:

Բարին ընդ ձեզ... Աստված Հայ ազգի հետ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել