Tert.am-ը գրում է․

Հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, և այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, նաև ԵՏՄ անդամ, որևէ կերպով չի խոչընդոտում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

Վերջինս ասուլիսի էր եկել մի շարք հայ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀՆախագահի հետ հանդիպումից հետո:

«ՆԱՏՕ-ի տեսանկյունից չկա տարաձայնություն անդամակցության հետ: Շատ նոր ծրագրեր ենք նախատեսում, բայց այդ ամենը տեղավորվում է Անհատական գործողությունների ծրագրում: Օրինակ՝ ցանկանում ենք ՀՀ ԶՈւ-ին օգնել ավելի լավ փոխհամատեղելիության հասնել մեր ԶՈւ-ի հետ և այս նպատակով մտադիր ենք ուժեղացնել հայ սպաների կրթության հարցում ներգրավվածությունը, մտադիր ենք նպաստել նաև թափանցիկության ապահովման հետագա բարձրացմանը ԶՈւ կառույցներում: Ցանկանում ենք նաև աջակցություն ցուցաբերել մարդկային կապիտալի կառավարմանը և միջմշակութային հաղորդակցությունը»,-այս և մի շարք այլ անելիքներ ներկայացրեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Հարցին, թե կրճատվե՞լ են արդյոք ՆԱՏՕ-ի ծրագրերը Հայաստանում՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը, Ջեյմս Ապատուրայը պատասխանեց. «Ընդհակառակը՝ դեռ ավելացրել ենք մեր համագործակցությունը, որը համապատասխանում էր մեր երկարաժամկետ ծրագրերին»: 

Ջեյմս Ապատուրայը նշեց, որ այսօր հայ պաշտոնյաների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել