Civilnet.am-ը գրում է․
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Գյումրիում հունվարի 12-ին Ավետսիյանների ընտանիքի վեց անդամների սպանդի առնչությամբ դիմել է հայ ժողովրդին:
«Ես դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյան ընտանիքի անդամների հուղարկավորությունը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ցավակցություն հայտնել հանցավոր գործողության,- որը չի տեղավորվում ցանկացած նորմալ մարդու գիտակցության մեջ,- անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին: Նման վայրագությունները արդարացում չունեն: Դրանք չունեն ո´չ ազգություն, ո´չ պետական պատկանելություն: Դեսպանության բոլոր աշխատակիցները կիսում են այս կորստյան ցավը Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ և սգում են նրա հետ միասին:
Վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները համատեղ հետաքննություն են իրականացնում: Այն կլինի օբյեկտիվ և համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում:
Ռուս-հայկական բազմադարյա բարեկամության պատմության ընթացքում եղել են նաև դժվարին էջեր, սակայն մենք միշտ հաղթահարել ենք ծագած դժվարությունները համատեղ ջանքերով` աջակցելով միմյանց: Հավատում եմ, որ հիմա էլ այդպես կլինի»,- ասել է Իվան Վոլինկինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ