Նման ոճրագործության արդյունքում, այո՛, մեր հասարակությունը պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի, այո՛, մեր քաղաքացիները պետք է սգան և պահանջատեր լինեն, բայց այդ ամենը պետք է լինի քաղաքակիրթ մեթոդներով: Պետք չէ հիստերիա բարձրացնել՝ լարվածություն առաջացնելով հայ և ռուս ժողովուրդների միջև: Ինքս քննադատել եմ այս ոճրագործությունը, մասնակցել եմ Ազատության հրապարակի մոմավառությանը և պահանջում եմ արդար քննություն: Սիրելի՛ քաղաքացիներ, սթափվե՛ք և մի քանի գրանտակեր բաշիբոզուկների հետևից գնալով՝ մի փչացրեք բարեկամ հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունները, ՀՀ-ի և ՌԴ-ի ռազմավարական դաշինքը: Հուսով եմ՝ Ռուսաստանի Դաշնությունում ըմբռնումով կմոտենան մեր՝ հայերիս, հակառուսական տրամադրություններին և կհասկանան, որ սրանք ժամանակավոր բնույթ են կրում, և իրենց հերթին լարվածություն չեն ստեղծի ՌԴ-ում ապրող ավելի քան երկու միլիոն հայերի նկատմամբ: Մենք բարեկամ երկրներ ենք, և ինչ-որ բաշիշոզուկներ, սեփական գրանտի համար հայրենքն էլ ծախելու պատրաստ սրիկաներ չեն կարող սեպ խրել մեր ժողովուրդների բարեկամության մեջ, դա չի կարող անել նաև այդ ոճրագործ, սրիկա ռուս զինվորը, ում ոճրագործության պատճառով այսօր յուրաքանչյուրս էլ սգի և ցասումի մեջ ենք:
Բոլոր նրանք, ովքեր այս պահին օգտագործում են այդ մեծ վիշտն ու անձնական և քաղաքական դիվիդիենտներ են ուզում շահել, սրիկա են, և խոսքս ուղղում եմ այդ տականքներին. Սա մեր հայրենիքն է, և դո՛ւք, տականքներ, կամ զսպեք ձեր ախորժակը, կամ մենք կզսպենք այն: Պոտենցիալ թշնամական երկրներով շրջապատված՝ կիսառազմական գործողություններում գտնվող ՀՀ քաղաքացին պետք է առավել զգոն և հավասարակշռված լինի: 
Մի՛ խաղացեք մեր երկրի հեղինակության հետ, ա՛յ գրանտակերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել