Araratnews.am-ը գրում է․

Այս պահին Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում մեկնարկել է բողոքի ակցիան: Քաղաքացիները պահանջում են ՀՀ իշխանություններից գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանելու մեղադրանքով ռուսական 102-րդ ռազմաբազայում պահվող ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն իրականացնել Հայաստանում ու Հայաստանի իրավապահների կողմից:

«Էդ ոճրագործը Հայաստանի Հանրապետությունում է դատվելու: Քրեադատավարական ամբողջ ընթացքը իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում և դուք բոլորդ մասնակցելու եք դատական նիստերին»,- քիչ առաջ գյումրեցիների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել