44-ամյա Ջենիս Մանզուրը և նրա 25-ամյա դուստր Ամբերն այնքան գեր են, որ անգամ հաշմանդամության կարգ են ստացել։ Նրանք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և ստիպված են մոտոռոլլեր օգտագործել։ Նրանք տարեկան 51 737 դոլարին համարժեք նպաստ են ստանում։ Արդյոք այս նպաստի տրամադրումն արդարացվա՞ծ է։ Մի կողմից՝ իսկապես անխղճություն կլինի անօգնական թողնել ճարպակալած մարդկանց, ովքեր ընդհուպ ինքնուրույն տեղաշարժվել չեն կարողանում, սակայն մյուս կողմից էլ՝ այս կերպ կարես պետական մակարդակով ակամայից խրախուսվի ճարպակալումը ու ձրիակերությունը։
Մայրն ու աղջիկն այնքան էլ չեն նեղվում իրենց ավելորդ քաշից։ Նրանք ասում են, որ նախընտրում են գեր լինել նպաստի հաշվին, քան դեպրասիայի մատնված ու նիհար։ Ջենիսը, ով երկու երեխայի մայր է, նպաստ է ստանում դեռևս 2006 թ.-ից, իսկ նրա չափահաս դուստրն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ չի աշխատում։ Երկուսի նպաստները միասին վերցրած բավականին կլորիկ գումար են կազում, այնպես որ առանց աշխատելու էլ նրանք բավականին բարեկեցիկ կյանք են վարում։ Նրանք չեն նախատեսում որևէ դիետայի դիմել. չէ՞ որ ավելորդ կիլոգրամները նրանց եկամտի աղբյուրն են հանդիսանում։ Նրանք թքած ունեն, որ ճարպակալման հետևանքով մի շաք առողջական խնդիրներ կարող են առաջանալ։ Նրանք ասում են, որ երջանիկ են այնպես, ինչպես իրենք կան։ Ջենի Ֆրանցիսը, ով 165 կիլոգրամ է կշռում, «The Sun» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ նախընտրում է, որ իր դուստրը չաղ ու բախտավոր լինի նպաստների հաշվին, քան ընկճված ու նիհար առանց դրանց։ Հաշմանդամ մարդկանց հարցերով զբաղվող խորհրդի որոշմամբ՝ Ջենիսի դստեր տունը հարմարեցվել է հաշմանդամների համար նախատեսված տների չափորոշիչներին` նրա տան մուտքի մոտ թեքահարթակ է տեղադրվել, ինչպես նաև նրա մեքենայի համար հատուկ կայանատեղի է կառուցվել, նրան տրամադրվել է այնպիսի մեքենա, որը հնարավոր է բարձրանալ անվասայլակով։ Ավելորդ է ասել, որ անվասայլակը ևս տրամադրվել է նրան խորհրդի կողմից։ Մի խոսքով, այս ամենի համար նա ոչ մի լումա չի վճարել իր գրպանից։

Այս 24-ամյա աղջիկը գիրության պատճառով առաջացած մի շարք առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ շաքարախտ, խոլեստերինի բարձր մակարդակ և այլն։ Նա ասում է, որ նախկինում փորձել է նիհարել, սակայն դա իրեն չի հաջողվել, իսկ երբ փորձել է վիրաբուժական միջամտության դիմել, մասնավորապես ստամոքսի օղակ կրել, բժիշկները նրան ասել են, որ ինքը շատ գեր է նման վիրահատության համար։ Այդ ժամանակ նա որոշել է ձեռք քաշել դիետաներից։ Ժամանակին այս երիտասարդ աղջիկը հեռախոսային կենտրոնի մենեջեր էր աշխատում, սակայն հեռացավ աշխատանքից առողջական խնդիրների պատճառով։ Իր տված հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է.
Ես միշտ պարթև եմ եղել և հիմա ես չափազանց գեր եմ աշխատելու համար։ Այսպիսով ես հաշանդամություն ունեմ։ Ես պետք է որ ողորմելի լինեի այս վիճակում, սակայն ես երջանիկ եմ։ Ես գիտեմ, որ ես հենց այսպիսին պետք է լինեի։

Իբրև օգնություն հատկացված մեքենան
Զարմանալի է, որ նրա մայրը չի փորձում առողջ ապրելակերպով ապրել ու այդպիսի ապրելակերպի մղել իր դստերը, այլ փոխարենը համակերպվողական դիրքորոշում է ընդունել։ Այս առնչությամբ Ամբերն ասել է.
- Մարդիկ չպետք է դատեն ինձ կամ մայրիկիս մեր քաշի համար, որովհետև գիրությունը մեզ մոտ ժառանգաբանական է։
Ջենիսն ասում է, որ ուտում է պատրաստի սնունդ այն պատճառով, որ դրանք ավելի մատչելի են ու ավելի հարմար օգտագործման տեսանկյունից։ Մինչդեռ Ամբերը նշում է, որ շատ չի ընդունում ճարպոտ ու վնասակար սննդամթերք։
Ճարպակալման ազգային ֆորումի աշխատակից Թեմ Ֆրայը նշել է, որ ինքը սարսափած էր, երբ իմացավ, որ հաշմանդամության համար հատկացվող նպաստների որոշ մասը շնորհվում էին ճարպակալում ունեցող մարդկանց։ Նա նշել է, որ այդ նպաստները պետք է հատկացվեն կարիքի մեջ գտնվող մարդկանց, սակայն երբ նպաստը տրվում է մի ընտանիքի, որը նշում է, որ ուրախ է հսկայական գումար ստանալ իբրև նպաստ ու հրաժարվում է դիետաներ պահելուց, դա համակարգային սխալ է։
Շատ դժվար է մեղադրել անհատներն, սակայն ես կարող եմ համարձակորեն մեղադրել առողջապահական համակարգին, որը թույլ է տվել, որպեսզի նման բան տեղի ունենա։ Եթե լիներ երեխաների ու մեծահասակների մշտադիտարկման պատշաճ համակարգ, և մարդկանց համար քաշի վերահսկման կամ քաշ կորցնելու դասընթացներ անցկացվեին, մենք այս իրավիճակում չէինք լինի։



