Հալալ ա գյումրեցուն...

Երեկ Գյումրեցին ոտքի կանգնեց ու գնաց ռուսական բազա: Բոլորս էլ հասկանում ենք, որ պայքարը դժվար է լինելու: Ես մի բան եմ ուզում, որ այդ վիժվածքն արժանի պատիժ ստանա, իմ կարծիքով՝ չի լինի աշխարհում մի նորմալ մարդ, ով կարդարացնի դրա արարքը: Ռոուներին ֆորումներով հետևում ես, հայերից ավելի կոպիտ են արտահայտվում այդ սրբապիղծի մասին, չի կարելի վերցնել ինչ-որ նացիստի մեկնաբանություն ու դրանով վերլուծություն իրականացնել, ու բնական է, որ երեկ այդպիսի մի վերլուծությունից հետո մարդիկ ջղայնացել էին: Աստված Ազգիս հետ:

Ալիևն իրեն կրկին թվիթերի ռեմբո է զգում: Ինչ-որ գրառումներ է կատարում, ինքն իր գրառումներից ուրախանում է: Նա այս պահին օգտվում է Հայաստանում տեղի ունեցող դեպքերից, նա զգում է, որ Հայ ազգն իր նման ոչնչության հավեսը հիմա չունի, ու լեզուն աջ ու ձախ թափահարում է: Մենք հիմա մի քիչ խոնարհված են, որովհետև այսօր հողին 6 հոգի ենք հանձնելու, ովքեր անմեղ գնացին, բայց մենք խոնարհումից հետո էլ ավելի ամուր ենք դառնում, այ սրա մասին ГЕЙдарич-ը պետք ա չմոռանա:

Շատ լավ է, որ Հոլանդահայերը և մի շարք այլ մարդիկ պատրաստ են Ավետիսյանների փոքրիկին օգնել, բայց Ավետիսյանների փոքրիկը հիմա պետության խնամքի տակ է ու հաստատ նրան ամենալավ ձևով են նայում, Հայաստանում շատ այլ փոքրիկներ կան, որոնք այսօր կյանքի ու մահու կռիվ են տալիս, օգնողներ ջան, իրենց օգնեք, հաստատ նրանք էլ երախտապարտ կլինեն, ու եթե դուք դա ձեր հոգու հանգստության համար եք անում, արեք դա աննկատ:

Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Այս հաղթանակը հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը նվիրեց Ավետիսյանների հիշատակին: Մոտ տաս օր առաջ այս հաղթանակն ուրախության աղբյուր կդառնար հայերի համար, հիմա մեր տղեքն էլ են խաղում ծանր սրտով ու յուրաքանչյուր գործողության մեջ ոգի են դնում ու ուզում են իրենց հաղթանակով ապացուցեն, որ հայ ժողովուրդը միասնական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել