1999 թվականին ևս ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից նմանատիպ հանցագործություն էր կատարվել Գյումրիում, սակայն այն ժամանակ տվյալ անձը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց ՀՀ իրավապահների կողմից, այդ պատճառով էլ անցավ ՀՀ իրավապահների իրավազորության տակ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե այդ ինչպես է պատահել, որ 1999 թվականին Գյումրիում սպանություն գործած ռուս զինծառայողը դատապարտվեց հայ իրավապահների կողմից, իսկ հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության դեպքում ռուս զինծառայողը գտնվում է ռուսական կողմի մոտ:

Գեւորգ Կոստանյանը նշեց, որ 1999 թվականին մենք ունեինք նույն պայմանագիրը՝ նույն կարգավորումներով, սակայն այն ժամանակ կասկածյալին հայտնաբերել էին հայ իրավապահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել