Դիտարկման ժամանակ ոչ ոք չպետք է կրակ արձակի. սա օրենք է, որն ադրբեջանական կողմը խախտել է: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից հնչած կրակոցի հետեւանքով դիտարկման ընդհատման խնդրին:
Դավիթ Բաբայանի խոսքով, ԵԱՀԿ առաքելության դիտարկումը մեկնարկից 3-4 րոպե անց, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է: «Դա կարելի է նաեւ քաղաքական ժեստ համարել, որը մատնանշում է, որ Ադրբեջանի նման պահվածքն անընդունելի է»,- նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ արցախյան կողմը պատասխան կրակ չի արձակել, քանի որ դեմ է նման պահվածքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



