Lurer.com–ը գրում է.
Սինգապուրի ռազմածովային ուժերը հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված AirAsia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ֆյուզելաժը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով CCTV հեռուստաընկերությանը:
Փրկարարները կարծում են, որ զոհվածների մարմինների մեծ մասը գտնվում է հենց ֆյուզելաժում:
Ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին՝ կատարելով Ինդոնեզիայից Սինգապուր չվերթը: Ինքնաթիռում եղել է 162 ուղևոր և անձնակազմի անդամներ: Նրանք բոլորը զոհվել են:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=169534&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



