Միշտ էլ ինձ համարել եմ մարդ, ով կարողանում է տարբեր իրավիճակներում սառը դատողությունը պահել կամ գոնե արագ վերականգնել այն: Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն ինձ ապացուցեց, որ ես լիովին չեմ կարողանում կառավարել զգացմունքներս և մի քանի օր չկարողանամ սառը դատել: Վիժվածքը բռնված է: Այժմ քիչ թե շատ սառել է դատողությունս: Շատերը պահանջում են, որ վիժվածքին պետք է հանձնեն հայկական կողմին, որովհետև ռուսական կողմն արդար չի դատի, անգամ ծայրահեղ համեմատություններ կան Սաֆարովի հետ, որ սրան Ռուսաստանը կարդարացնի, բայց ոմանք էմոցիաների ազդեցության տակ են այդպես ասում, ոմանք քաղաքական դիվիդենտներ են հավաքում. Աստված բոլորի հետ: Անձամբ ես դույզն-ինչ չեմ կասկածում, որ թեկուզ Ռուսաստանի Դաշնության տարածքում էս վիժվածքին դատելու են, և ստանալու է առավելագույն պատժաչափ` ցմահ ազատազրկում առանց ներման իրավունքի, և ոչ մի Ռուսաստանի Դաշնության նախագահ սրան չի ների: Անկախ էս վիժվածքի դրդապատճառներից` հոգեկան հիվանդ լինել, ազգային ատելություն, շահադիտական նկատառումներ, թշնամու հատուկ ծառայությունների հրաման կամ այլ բան, սա ցմահ ազատազրկվելու է, և ցանկացած կալանավայրում հենց քրեական աշխարհը սրան շան թուլի պես սատկացնելու է: Իսկ սրան ռուսական սահմանադրության համապատասխան կետի համաձայն, որ ասում են՝ պետք է Ռուսաստանի Դաշնության տարածքում դատեն, որովհետև համաձայն այդ կետի՝ իրենք իրավունք չունեն արտահանձնել Ռուսաստանի քաղաքացուն, դեբիլություն է. Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը, օրենքները և նորմատիվ ակտերը գործում են միայն իրենց դեսպանատան և հյուպատոսարանի տարածքում, իսկ այն, որ բռնվել է ռուսական ԱԴԾ Սահմանապահ զորքերի կողմից և նշանակում է, որ Ռուսական իրավապահների իրավասության տակ է, նույն էությունն է, որ, օրինակ, վիժվածքին թուրք սահմանապահները բռնեին և հայտարարեին, որ թուրքական օրենքների ազդեցության տակ է և Թուրքիայում պետք է դատվի. անգրագետ դեբիլություն: Համաձայն ՀՀ և ՌԴ միջև պայմանագրի՝ 102-րդ բազայի մասին, ավելի կոնկրետ 4-րդ կետի՝ բազայի զինծառայողի կողմից ՀՀ տարածքում կատարված հանցանքի կամ զանցանքի համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենքի համաձայն: Վերջինս նորմալ կետ է, որ բխում է միջազգային իրավական պրակտիկայից և չի հակասում ՌԴ Սահմանադրությանը: Ես կոնկրետ ցանկանում եմ, որ վիժվածքին դատեն ՀՀ տարածքում, ՀՀ օրենսդրության համաձայն. ЗА СТРАНУ ОБИДНО: Կատաղությամբ եմ համակվում, որ երկրիս գժի տեղ են դնում և ՀՀ տարածքում չգործող ՌԴ Սահմանադրությանն են հղում անում, որն այնքանով է անկապ, կապ չունի. Ինչ արտահանձնման մասին լոլոներ, երբ հանցագործությունը ՀՀ տարածքում է կատարվել, կասկածյալն էլ ձերբակալվել է ՀՀ տարածքում, շատ էլ ՌԴ ԱԴԾ զինծառայողների կողմից: Մի խախտեք երկրիս հետ պայմանագիրը և ապօրինաբար վիժվածքին մի տարեք ՌԴ. քար եք գցում երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների գլխին՝ կասկածելի հեղինակության հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել