Manvel Keshishyan1.Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հայերը բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ ամենավերջին լուտանքները թափելով Հունգարիայի իշխանությունների վրա, ավելին՝ դադարեցվեցին դիվանագիատական կապերն այդ երկրի հետ: Հիմա Հայաստանն ինչու՞ չի կարողանում մեկ այլ ծանր հանցագործության մեղավորին պատժել իր երկրում: 

2.Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերեցին՝  նրան կնոջ խալաթ հագցնելով և այդպես ներկայացնելով ամբողջ աշխարհին: Չնայած դեպքը տեղի էր ունեցել ոչ դիտավորությամբ, բայց Ռուսաստանը չհամաձայնեց վերադարձնել նրան Հայաստան: Հիմա, երբ միտումնավոր կերպով ծանր հանցագործություն կատարած իր քաղաքացուն Ռուսաստանը կարողանում է տեղափոխել՝ արհամարհելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության իրավական հարցերով և փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրի չորրոդ կետը՝ «Ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների, գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, և գործում են ՀՀ պատկան մարմինները», ապա սա ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի կողմից քաղաքական ուժի և գերիշխանության բացահայտ ցուցադրում Հայաստանի նկատմամբ:

3.Ռուսական լրատվամիջոցների համաձայնեցված լռությունը ևս մի խոսուն վկայությունն է իշխանության խիստ հսկողության տակ լինելու և պարզապես քարոզչամեքենայի կարգավիճակ ունենալու մասին: 

4.Հիմա բոլորն այն, ինչ սպասում են մեր երկրի իշխանություններից, գլխավոր կասկածյալին Հայաստանում պատժի ենթարկելու մասին համաձայնություն ձեռքբերելն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել