Գյումրու ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունն ու վճռականությունը ոճրագործին ՀՀ իրավապահներին հանձնելու, գործը ՀՀ իրավապահ մարմինների կողմից քննելու և ՀՀ օրենքներով դատապարտելու հարցում: Մեծաքանակ ոստիկանները թեև փորձում էին արգելել ակցիայի մասնակիցների երթը դեպի ռուսական ռազմաբազա՝ 2 տեղերում պատնեշ կազմելով, բայց ժողովուրդը ճեղքեց այդ պատնեշները. առանձին հրմշտոցներ եղան, բայց ի պատիվ ժողովրդի և, ինչու չէ, ոստիկանների, ամեն ինչ հարթ ընթացավ, տուժածներ, բերման ենթարկվածներ և այլն, չեղան...
Գյումրեցի ժողովուրդը պահանջ ներկայացրեց ՀՀ դատախազությանը և սպասում է այդ պահանջի կատարմանը, նաև վճռական է շարունակել պայքարը՝ հանուն մեր պետության ու ժողովրդի արժանապատվության....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/772060162888565?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել