ԱԺ-ում թե՛ երեկ, թե՛ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր ելույթի սկզբում խոսքը սկսեց՝ «մեծարգո նախագահող» արտահայտությամբ: Իրավաբանը, գիտնականը, գլխավոր դատախազը պետք է, որ այդ մանրուքը իմանար, որ նախագահող տերմինով դիմում են, երբ նիստը վարում է ոչ թե նախագահը, այլ մեկ այլ անձ: Իսկ, եթե նիստը վարում է հենց ԱԺ նախագահը, ուրեմն պետք է ասվի՝ «մեծարգո նախագահ»: Դե արի ու այս դատախազից ավելի լուրջ իրավական նրբություններ ակնկալի, եթե այս պարզ բանը նա ոչ միայն չգիտի, այլ երեկվա ու այսօրվա ընթացքում չգտնվեց իր աշխատակիցներից մեկը, որ նախորդ նիստի իր այս սխալը նկատեր և, որ այն այսօրվա ելույթում չկրկնվեր:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aram.antinyan/posts/537595602933523
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել